Apple և HTC ընկերությունները հաշտվել են

HTC և Apple ընկերությունները կարգավորել են իրենց արտոնագրային վեճերը: Այս մասին հաղորդում է Apple-ի պաշտոնական կայքը:
Երկու սմարթֆոն արտադրողները ետ են կանչել դատարան ուղարկած իրենց հայցերը և կնքել են տեխնոլոգիաների արտոնագրման 10 տարվա համաձայնագիր, որը վերաբերում է թե՛ ներկա և թե՛ հետագայի արտոնագրերին: Համաձայնագրի մնացյալ պայմանները չեն նշվել:
Հիշենք, որ երկու ընկերությունների միջև արտոնագրային «պատերազմները» սկսվել էին դեռևս 2010-ից:

Բաժիններ: Բիզնես