«Չորսը մեկում» ծառայություն «ԱրմենՏել»-ից մարզերի բնակիչների համար

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս մարզային սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս՝ ֆիզիկական անձանց ստանալ 300 անվճար բջջային ներցանցային րոպե և 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ծառայությանը միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:

Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունը զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից: