Հայտնի են Armenia StartUp Cup-ի հաղթողները

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մերկնարկեց առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:  Հայտարարվեցին հաղթող 3 բիզնես մոդելների անունները այն 11 մասնակիցներից, ովքեր սեպտեմբերին ներկայացրել էին իրենց գաղափարները Հայաստանում StartUp Cup մրցույթին:

Հաղթող խումբը` TECTVM (արտասանվում է տեկտում) մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել:  «Այն միանգամայն օրգանիկ արտադրանք է, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե՛ բուժման ընթացքում, թե՛ հետո»,- նշում են խմբի անդամները:

Երկրորդ մրցանակին արժանացավ ArmAudioBooks թիմը, որը որպես բիզնես մոդել զարգացրել էր «ամբողջական ձայնային տաղանդ ձայնագրման ստուդիան պրոֆեսիոնալ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտանում է Աուդիո գրքերում, Աուդիո ուղեցույցներում և այլ Աուդիո ձայնագրություններում»:

Նորարար Greenhouse-ը, որը մշակել է «եզակի, պատենդային տեխնոլոգիա, որը  գազի կայաններից կորցրած էներգիան փոխակերպում է ջեռուցման ամբողջ տարին ջերմոցային միջավայրում մրգեր, բանջարեղեն և վարդեր աճեցնելու համար» բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:

Օգոստոսից սկսած մրցույթի մասնակիցները մշակել են իրենց բիզնես մոդելները: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցել են «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարին, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:

«Հայաստանի ձեռներեցները մեզ իրոք ոգեշնչում են: Մենք անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե այս տարվա Հայաստանի ստարտափների առաջնության հաղթողների առաջարկած մոդելները ինչպես են նպաստելու տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ինչպես են օրինակ ծառայելու Հայաստանի ձեռներեցների նոր սերնդին՝ բիզնես հիմնադրելու միջոցով սեփական նպատակների իրականացմանը հասնելու համար»,- նշել է StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Շոն Գրիֆինը:

Երեք հաղթողները` TECTVM, ArmAudioBooks և Նորարար Greenhouse-ը կստանան դրամական մրցանակներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից նրանց օգնելու սկսել և ընդարձակել իրենց բիզնեսը:

Հայաստանի ստարտափների առաջնությունը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը: