Մեկնարկել է Nexus 4 սմարթֆոնի և Nexus 10 պլանշետի վաճառքը

Այսօրվանից Google-ի օնլայն խանութ Play Store-ում հասանել են Nexus 4 սմարթֆոնը և Nexus 10 պլանշետը: Այն կարող են գնել Play Store-ից Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակիչները:

Սարքերի արժեքը կախված է գտնվելու վայրից: Օրինակ Մեծ Բրիտանիայի բնակիչները Nexus 4 սմարթգոնի 8Գբ տարբերակը կարող են ձեռք բերել 239 եվրոյով, իսկ 16Գբ-ն՝ 279 ովրոյով: Nexus 10 պլանշետի արժեքն է 16Գբ տարբերակը՝ 319 եվրո, իսկ 32Գբ տարբերակը՝ 389 եվրո:

Իսկ թե երբ են ինտերնետ հսկայի սարքերը հայտնվելու ԱՊՀ-ում, առայժմ, հայտնի չէ: