Acer-ը և Google-ը ներկայացրել են նոր Chromebook C7-ը

Ինտերնետ հսկա Google ընկերությունը և թայվանական Acer ընկերությունը պաշտոնապես ներկայացրել են նոր Chromebook C7-ը, որի արժեքն է 199 դոլար:

Եկեք հասկանանք, թե ինչ են մեզ առաջարկում այս արժեքի դիմաց: Եվ այսպես, նորույթը հագեցած է 11.6 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1366 х 768 պիքսել կետայնությամբ, Intel Celeron 847 պրոցեսորով՝ 1.1 ԳՀց հաճախականությամբ, 2Գբ DDR3 օպերատիվ հիշողությամբ, 320Գբ կոշտ սկավառակով, 1.3Մպ վեբ-տեսախցիկով, երեք USB 2.0 մուտքերով, D-sub և HDMI վիդեոինտերֆեյսներով, ինչպես նաև SD/MMC քարտերի բնիկներով:

Սարքը մեկ լիցքավորմամբ աշխատում է 3.5 ժամ: Բացի Chromebook-ից գնորդները կստանան 100Գբ անվճար ծավալ Google Drive ամպային ծառայությունում 2 տարի ժամանակով:

Աղբյուրը՝ Google