Skype-ը ժամանակավորապես անջատել է գաղտնաբառ փոխելու ֆունկցիան

Skype ծառայությունը ժամանակավորապես անջատել է գաղտնաբառերը փոխելու հնարավորությունը՝ ավելի վաղ հայտնաբերված խոցելիությունը վերացնելու համար:

Հիշենք, որ գաղտնաբառերի վերականագնումը Skype-ում կատարվում է ժամանակավոր կոդերի միջոցով: Երբ օգտագործողը մոռանում է գաղտանբառը, անցնում է գաղտնաբառի վերականգման գործընթացին: Օգտագործողի էլ.փոստի հասցեին ուղարկվում է կոդ, որի միջոցով հնարավոր է ստեղծել նոր գաղտնաբառ:

Ռուսական տեխնոբլոգ habrahabr.ru-ն հայտնաբերել էր Skype-ի խոցելիություն, որի միջոցով չարամիտ հաքերները կարողանում էին տիրանալ Skype օգտագործողների հաշիվներին: Դա նրանց հաջողվում էր կատարել հենց գաղտնաբառերի վերականգման ֆունկցիայի շնորհիվ:

Թե որքան Skype հաշիվ է տուժել այս խոցելիության պատճառով, հայտնի չէ: Հիշենք, որ Skype-ը 2011-ից պատկանում է Microsoft ընկերությանը:

Բաժիններ: Անվտանգություն