Internet Explorer 10-ը հասանելի է Windows 7-ի համար

Microsoft ընկերությունը հայտնում է Internet Explorer 10 բրաուզերի գործարկման մասին Windows 7 օպերացիոն համակարգի համար: Բրաուզերի Release Preview տարբերակը հնարավոր է ներբեռնել այս հղումով: Բացի դրանից, ընկերությունն առաջարկում է փորձարկել բրաուզերի հնարավորությունները իր կայքում:

Հիշենք, որ IE-ի 10-րդ տարբերակը հասանելի էր միայն Windows 8 օգտագործողների համար: Նախագծողների խոսքով, բրաուզերի հիմնական առանձնահատկություններն են արագագործությունը, HTML5 վեբ ստանդարտի և սենսորային էկրանով սարքերի հետ համատեղելիությունը:

Աղբյուր՝ Microsoft