Թողարկվել է Nokia Here քարտեզներ ծառայությունը (վիդեո)

Nokia ընկերությունը ներկայացրել է քարտեզագրության վեբ-ծառայություն՝ Here-ը: Այս մասին ընկերությունը հայտնում է պաշտոնական մամլո հաղորդագրությամբ:


Here-ի հիմքում ընկած է Nokia Maps-ը: Here քարտեզները կարելի է դիտել բջջային և վեբ բրաուզերներով: Իսկ iOS, Android, Firefox OS օպերացիոն համակարգերի համար Nokia-ն կթողարկի առանձին ծրագրեր:

Here-ը iPhone-ների համար կթողարկվի մոտական շաբաթների ընթացքում, նշում է ընկերությունը: Այն կլինի անվճար ներբեռնման համար և համատեղելի կլինի HTML5 վեբ-ստանդարտի հետ: Ծրագրի ֆունկցիաներից են նավիգացիան, հասարակական տրանսպորտի ցուցադրությունը, քարտեզի հետ օֆլայն աշխատելու հնարավորությունը և այլն: Իսկ Firefox OS-ի և Android-ի համար ծրագիրը կթողարկվի 2013-ին: Nokia-ն հայտնել է նաև, որ գնել է Earthmine ընկերությունը, որի տեխնոլոգիան կկիրառվի 3D-քարտեզներում:

Բաժիններ: Uncategorized