Yandex-ը թողարկել է iPad ծրագիր

Ռուսական ինտերնետ հսկա Yandex-ը թողարկել է իր որոնողական համակարգի iOS տարբերակը՝ հարմարեցված iPad պլանշետների համար: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Yandex. Որոնում» ծրագիրը հագեցած է մի շարք ֆունկցիաներով, որոնք ընկերության խոսքով, արագացնում են անհրաժեշտ ինֆորմացիայի որոնման գործընթացը: Օրինակ լուսանկար որոնելու դեպքում, միանգամից որոնման արդյունքում կհայտնի լուսանկարների էջը: Ծրագրում ներառնվել է նաև «Yandex Քարտեզները», որը հնարավորություն է տալիս փնտրել քարտեզում անհրաժեշտ վայրերի հասցեները:  Բացի վերոհիշհալ հնարավորություններից ծրագիրը պարունակում է ներկառուցված բրաուզեր, որով բացվում են որոնման արդյունքում գտնված էջերը:

Ինչ վերաբերում է «Yandex. Որոնում» iPhone ծրագրին, ապա այն թողարկվել է դեռսև 2011-ին:

Բաժիններ: Uncategorized