Skype-ը հեռացրել է խոցելիությունը

Skype-ը հեռացրել է հոկտեմբերի 13-ին հայտնաբերված խոցելիությունը, որը միջոցով չարամիտ հաքերներին հաջողվում էր մուտք գործել տարբեր օգտագործողների հաշիվներ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Skype-ի նախագծողները նշել են, որ տեխնիկական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր դարձել են խոցելիության զոհ:

Հիշենք, որ Skype-ի խոցելիությունը հայտնաբերել էին ռուսական habrahabr.ru տեխնոբլոգի լրագրողները: Հաքերները, օգտագործելով գաղտնաբառերի վերականգման ֆունկցիան, կարողանում էին կոտրել Skype օգտագործողների հաշիվները: Երեկ ընկերությունը անջատել էր գաղտնաբառերի վերականգման ֆունկցիան՝ խոցելությունը հեռացնելու համար: