Microsoft-ը կսկսի արտադրել այլ բրենդային սարքեր

Microsoft ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը հայտարարել է, որ Surface պլանշետի թողարկումից հետո ընկերությունը դիտարկելու է բրենդային այլ սարքեր թողարկելու հնարավորությունները, գրում է Reuters-ը:

Հիշենք, որ ԱՄՆ-ում Surface պլանշետի վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 26-ին՝ Windows 8 օպերացիոն համակարգի գործարկման հետ միաժամանակ: Ինչպես ավելի վաղ գրում էր The Wall Street Journal-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին, Microsoft-ը նախագծում է նաև բրենդային սմարթֆոն: Սթիվ Բալմերի հայտարարությունը հաստատում է սմարթֆոնի արտադրության մասին լուրերը: Կրկին ըստ ոչ պաշտոնական լուրերի, Microsoft-ը նախագծում է նաև 7 դյույմանոց խաղային պլանշետ՝ Xbox Surface-ը:

Դառնալով սարք արտադրող՝ Microsoft-ը կսկսի մրցակցել իր այն գործընկերների հետ, որոնք արտադրում են սարքեր՝ աշխատող Microsoft-ի Windows և Windows Phone ՕՀ-ներով:

Բաժիններ: Բիզնես