ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթը հասանելի է նաև ֆիքսված հեռախոսի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:

Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում և թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:

Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ.

  • ստացիոնար հեռախոս Etros
  • ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
  • ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը: