Սենսոր էկրանները սովորել են տարբերել եղունգը մատներից (վիդեո)

Ամերիկյան Qeexo ընկերությունը սովորեցրել է սենսորային էկրանով աշխատող սարքերին տարբերել բոլոր այն առարկաները, որոնցով օգտագործողը դիպչում է էկրանին: Այս նոր տեխնոլոգիան ստացել է FingerSense անվանումը, գրում է MIT Technology Review-ն:

Այս տեխնոլոգիայով հագեցած սարքերը կարողանում են տարբերել օգտագործողի եղունգը մատների բարձիկներից, ռետինե սթիլուս գրիչը՝ պլաստիկից: FingerSense-ը կարողանում է ճանաչել առարկան ըստ ձայնի, որը ստանում է առարկայի՝ էկրանին հպվելու պահին:

Տեխնոլոգիան յուրաքանչյուր հպման դեպքում կարող է կատարել տարբեր գործողություններ: Օրինակ, եթե բացված է ՍՄՍ հաղորդագրությունների էջը, մատների բարձիկներով հպման ժամանակ կբացվի հաղորդագրությունը, իսկ եղունգով հպման ժամանակ՝ կբացվի գործողությունների մենյուն: Նախագծողները թողարկել են ծրագիր «նկարիչ»: Երբ պլաստիկ սթիլուս գրիչը հպում ես սենսորային էկրանին, FingerSense-ը ընկալում է այն որպես մատիտ:

Բաժիններ: Uncategorized