VISA Europe-ով կատարվել է ավելի քան 12 միլիոն ավազակային գործարք

VISA վճարային համակարգի Եվրոպական ստորաբաժանումով 2011թ-ին կատարվել է մոտ 100 միլիոն եվրոյի ավելի քան 12 միլիոն ավազակային գործարք, հաղորդում է  VISA Europe-ի Բալթյան երկրների մենեջեր  Լինուս Օլոֆսոնը:

Ռիգայում անցկացվող էլեկտրոնային կոմերիցիային նվիրված eCom21 կոնֆերանսի ժամանակ նա պատմել է, որ 2011թ. Երվրոպայում VISA-ով կատարված գործարքների միայն 0.043% ավազակային է եղել, իսկ 2011-ին ընդհանուր կատարվել է ավելի քան 29 միլիարդ գործարք: «Տոկոսային հարաբերությամբ ավազակությունների քանակը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա հետ, սակայն խոսքը գնում է 100 միլիոն եվրոյի մաիսն»,-նշել է Օլոֆսոնը:

Հիշենք, որ Visa Inc. ընկերությունը միջազգային վճարային համակարգ է: Այն հիմնադրվել է 1970-ին ԱՄՆ-ում: Visa վճարային քարտերն ընդունվում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: