Լուսանկարչության էվոլյուցիան (ինֆոգրաֆիկ պատկեր)

Սմարթֆոնների տարածմամբ լուսանկարչությունը կարծես վերածնունդ ապրեց: Instagram-ի պես ծրագրերը դարձան արվեստի նոր տեսակ: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Mashable տեխնոբլոգի կողմից պատրաստված ինֆոգրաֆիկը, որը պատկերում է լուսանկարչության էվոլյուցիան՝ սկսած 1826թ-ից մինչ օրս:

Առաջին լուսանկարը կատարվել է 1826թ-ին: Այդ օրից ի վեր մինչ օրս՝ 186 տարվա ընթացքում աշխարհում կատարվել է ավելի քան 3.5 տրիլիոն լուսանկար: Եթե այդ բոլոր լուսանկարները տպագրվեին, ապա դրանք կձգվեին 553.000 մղոն: Այսօր տարեկան կատարվում են 380 միլիարդ լուսանկար: 1888թ-ին թողարկվել է առաջին Kodak ֆոտոխցիկը: 1960թ-ին առաջին անգամ ստացվել է թվային լուսանկար՝ Լուսնից:

Օրական Facebook սոցիալական ցանց են վերբեռնում 300միլիոն լուսանկար: Ամբողջ սոցցանցում կատարվող գործունեության 70%-ը լուսանկար է: Instagram ֆոտոծրագրի միջոցով վայրկյանում վերբեռնվում է 26 լուսանկար: Instagram-ն ունի 27 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում:

Նման և այլ հետաքրքիր տեղեկությունները շարունակեք կարդալ ներքոհիշյալ ինֆոգրաֆիկ պատկերում: