Samsung-ը չի պատրաստվում «հաշտվել» Apple-ի հետ

Վերջերս հայտնի դարձավ, որ Apple-ը և HTC-ն «հաշտվել են»՝ կնքելով արտոնագրային համաձայնություն 10 տարի ժամկետով: Այս լուրերից հետո, որոշ վերլուծաբաններ հայտնեցին այն կարծիքը, որ նման համաձայնագրեր Apple-ը կարող է կնքել նաև այլ սմարթֆոն արտադրողների հետ, մասնավորապես, Samsung-ի:

Սակայն հարավկորեական ընկերության բջջային ստորաբաժանման ղեկավարը շտապեց հայտնել, որ Samsung-ն անգամ չի էլ պատրաստվում քննարկել նման համաձայնության հնարավորությունը: Նախևառաջ, գումարը, որը HTC-ն պետք է վճարի «խնձորային» ընկերությանը կազմում է տարեկան 280 միլիոն դոլոր: Samsung-ն այդպես հեշտ չի համաձայնի նման գումարի «ցտեսություն» ասել: Ինչու՞ հաշտվել մեկի հետ, եթե կարելի է շարունակել «պատերազմը» հավասար հնարավորություններով:

Հիշենք, որ երկու ընկերությունները 2011-ից «արտանագրային պատերազմի» են մղում ամբողջ աշխարհում: Որոշ երկրներում դատարանը հաղթող է ճանաչում Apple-ին, իսկ որոշներում՝ Samsung-ին: