Windows Phone 8 օգտագործողները բողոքում են

Նոր թողարկված Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների որոշ օգտագործողներ ինտերնետ-ֆորումներում հայտնում են ՕՀ-ի ինքնաբուխ վերաբեռնումների մասին, գրում է The Verge տեխնոբլոգը:


Նրանց մեծ մասը HTC 8X և Nokia Lumia 920 օգտագործողներ են: Ոմանք նշում են, որ սարքը վերաբեռնվում է օրական մեկ անգամ, ոմանք էլ նշում են, որ 1 ժամում՝ մի քանի անգամ
: Որոշ Lumia 920 օգտագործողները նշում են, որ սարքը «կախվում է»: Կան նաև մի շարք օգտագործողներ, որոնք գրում են, որ որևէ խնդրի առայժմ չեն հանդիպել: Microsoft, Nokia և HTC ընկերություններն դեռ որևէ մեկնաբանություն չեն տարածել այս խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք վերաբեռնումը ՕՀ-ի խնդիր է, թե՞ սարքի, հայտնի չէ:

Հիշենք, որ Windows Phone 8 ՕՀ-ն Microsoft-ը ներկայացրեց հոկտեմբերի 29-ին: Այս ՕՀ-ով աշխատում են HTC, Nokia և Samsung ընկերությունների մի շարք սարքեր: