Թողարկվել է ICQ զրուցարանի iPhone տարբերակի նոր թարմացումը

Թողարկվել է ճանաչված ICQ զրուցարանի նոր տարբերակը iOS սարքերի համար: Ամենակարևոր թարմացումը ձայնային զանգերի հնարավորության ավելացումն է: Այսուհետ ICQ օգտագործողները կարող են իրենց iPhone-ից կամ iPad-ից անմիջապես զանգել իրենց ընկերներին՝ առանց գումար ծախսելու զանգի համար:


ICQ-ով հնարավոր է նաև փոխանակվել ֆայլերով և ուղարկել յուրօրինակ սմայլիկներ: Զրուցարանին կարելի է միացնել Facebook, Одноклассники և այլ սոցցանցերի կոնտակտներին: Բացի դրանից ICQ օգատգործողները կարող են որոշել գտնվելու վայրը և կիսվել այդ տեղեկությունով ընկերների հետ, ինչպես նաև որոնել մոտակայքում գտնվող հետաքրքիր վայրերը:

ICQ -ի iOS թարմացումը կարելի է ներբեռնել App Store-ից:

Բաժիններ: Uncategorized