ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հատուկ փաթեթ BlackBerry օգտագործողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է BlackBerry® սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդների համար ստեղծված «BlackBerry Social» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթը: Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է.

  • BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը
  • Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
  • Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
  • Ներառված ինտերնետ

«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

«BlackBerry Social» փաթեթ ակտիվացնելու, ապաակտիվացնելու կամ փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը: