Apple-ն eBay-ում վերանորոգված սարքերի խանութ է բացել

eBay ինտերնետ խանութում հայտնվել է http://stores.ebay.com/refurbishedoutlet#mce_temp_url# անունով վաճառող-խանութ, որը վաճառում է Apple ընկերության նախկինում օգտագործված և վերանորոգված սարքեր: Ինչպես հաղորդում է  9to5mac-ը, վաճառողը նույն ինքը Apple-ն է:

Չնայած այն փաստին, որ վաճառող-խանութ անվանումը որևէ կերպ չի հուշում «խնձորային» ընկերության մասին, խանութի սեփականատիրոջ մասին ինֆորմացիան գաղտնի է: Սակայն մի քանի անուղղակի նշաններ խոսում են այն մասին, որ Apple-ը կապ ունի այս վաճառողի հետ:

Պետք է նշել, որ բոլոր վաճառվող սարքերը տրվում են 1 տարի երաշխիքով, նոր փաթեթավորմամբ և միակցիչ լարերի նոր կոմպլեկտով: Իսկ iPad պլանշետները և iPod փլեյերները վաճառվում են նոր մարտկոցներով: Apple-ը դեռևս որևէ կերպ չի հաստատել այս լուրը, սակայն չի էլ հերքել: