Apple-ը 2013-ին կթողարկի հեռուստացույց

Apple ընկերությունը հնարավոր է թողարկի բրենդային հեռուստացույց 2013 թ. Նոր Տարուն` 1500-ից 2000 դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է AppleInsider-ը՝ հղելով Piper Jaffray վերլուծական ընկերության փորձագետ Ջինա Մանստերին:

Բացի հեռուստացույցի արտադրությունից, փորձագետը կանխատեսում է այլ ապրանքների թողարկում: Ըստ նրա, գալիք 2013թ. մարտին Apple-ը կթողարկի iPad mini պլանշետի նոր տարբերակը՝ Retina էկրանով, իսկ արդեն ավելի ուշ՝ հունիսին iOS և OS X ՕՀ-ների նոր թարմացումները, դե իսկ աշնանը՝ սեպտեմբերին iPhone 5S սմարթֆոնը:

Հիշենք, որ կարծիքն այն մասին, թե Apple-ը նախագծում է սեփական բրենդային հեռուստացույցը արդեն մի քանի ամիս է, ինչ պարբերաբար քննարկվում է ինտերնետում: Սակայն մինչ օրս որևէ պաշտոնական հերքում կամ հաստատում այս մասին ընկերությունը չի տարածել:

Բաժիններ: Uncategorized