Մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» մրցույթի գրանցումը

Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Սորսիո ընկերության, ինչպես նաև Հանրային լրագրութան ակումբի հետ համատեղ հայտարարում են «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ:

Հեքըթոնը Սիլիկոնե հովտում սկիզբ առած միջոցառման ձևաչափ է, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Ծրագրավորողներից և նորարար գաղափարներ ունեցող այլ երիտարասդներից կազմված թիմերը ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 22-23-ը Մերգելյան ինստիտուտում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազատական ինստիտուտ):

Եթե դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանաք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս անգամ Հեքըթոն[ՅԱՆ]-ը բաց է բոլոր ոլորտների համար:

Մշակե ՞լ եք Windows 8-ի կամ հեռախոսի հետաքրքիր հավելված կամ խաղ, գտե ՞լ եք պահանջարկ ունեցող լուծումներ, առաջարկու ՞ մ եք նորարար տեխնոլոգիական լուծում Ձեզ հուզող որևէ խնդրի վերաբերյալ, ուրեմն դարձե՛ք Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակից և իրականացրե՛ք Ձեր ծրագրերը: Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2012 թ-ի դեկտեմբերի 9-ը:

Նախքան բուն հեքըթոն[ՅԱՆ]ը, կազմակերպիչները հայտատուների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ՝ բարձրացնելով իրազեկության մակարդակը,պատմելով նախորդ Հեքըթոնին մասնակցած թիմերի հաջողությունների մասին, օգնելով կողմնորոշվել իրենց ընտրած խնդրում, մշակել և զարգացնել նախագիծն ու կապեր հաստատել համապատասխան կառույցների, փորձագետների հետ: Կիրականացվեն նաև մի շարք սեմինարներ և վարպետության դասեր:

2011թ.-ին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որինմասնակցել է 32 թիմ ևավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերըտեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում Երևան քաղաքի խնդիրներին: Հաղթող բոլոր նախագծերին տրվել ենդրամական մրցանակներ, առաջարկվել ենհամագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերիցերկուսը միավորվել են և հիմնել BigBrainընկերությունը, որը շարունակում է զբաղվելնոր լուծումների մշակմամբ Kinect տեխնոլոգիայի հենքով, www.citybugs.am-ը գործարկվել է և հաջողությամբ գործում է Երևանիքաղաքապետարանի հետհամագործակցությամբ, Ինֆորմացիոն թռիչք մոբայլ հավելվածի նախագիծը հեքըթոնից հետո վերափոխվեց MyNews Mobile-ի, իրականացվեց և գործարկվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: www.4car.am-ը համատեղում է Հեքըթոնի մի քանիգաղափարներ և գործարկվել է ՀՀ պետավտոտեսչության ևNikita մոբայլ ընկերությանհետ համագործակցությամբ: