Վանաձորում կանցկացվեն «ArmNet 2012» մասնագիտական քննարկումներ

«ArmNet 2012» նախագծի շրջանակներում նոյեմբերի 23-ին Վանաձոր քաղաքում տեղի կունենա աշխատաժողով Սոցիալական ցանցերը` որպես բրենդի առաջխաղացման գործիքխորագրով: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեցին նախագծի կազմակերպիչ Maeutica ընկերության մամլո ծառայությունից:

Այս տարի առաջին անգամ «ArmNet 2012» նախագծի շրջանակներում մասնագիտական քննարկումները պարբերաբար անց են կացվելու նաև ՀՀ մարզերումՙ: Վանաձորում կայանալիք հանդիպումով  կազդարարվի մարզային միջոցառումների մեկնարկը:

Մասնագիտական քննարկումներին կմասնակցեն ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետներ՝ Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար), Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ), Վահե Տոռոզյանը (ՏՏ տեխնոլոգիաների փորձագետ, գործարար),  Սուրեն Ազատյանը (Maeutica ընկերության հատուկ նախագծերի ղեկավար):

Կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • Սոցիալական ցանցերի դերը բիզնեսի զարգացման մեջ
  • Նեղ ուղղվածություն ունեցող սոցիալական ցանցերի դերը
  • Սոցիալական ցանցերի ազդեցությունը կանանց սպառողական որոշման վրա
  • Ինչպես չի կարելի բրենդավորել ապրանքն ու ծառայությունը սոցիալական ցանցերում

«Armnet 2012»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: Հիշեցնենք, որ «ArmNet 2012» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: