Facebook-ը մտադիր է միավորել օգտագործողների էջերը Instagram-ին

Facebook սոցիալական ցանցը մտադիր է միավորել իր օգտագործողների տվյալների բազան վերջերս ձեռք բերած ֆոտոծառայության՝ Instagram-ի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղելով Facebook-ի ներկայացուցիչներին:

Facebook-ն այս կերպ նպատակ է հետապնդում բարձրացնել թե՛ Facebook-ի և թե՛ կից ձեռք բերած ծառայությունների արդյունավետությունը: Հիշենք, որ սոցցանցը ձեռք բերեց ճանաչված Instagram ֆոտոծառայությունը 2012թ. հոկտեմբերին: Վերոհիշյալ մտադրությունը իրագործելու դեպքում, օգտագործողների անձնական էջերը կմիավորվեն:

Նման գաղափար այս տարի ավելի վաղ իրագործել է նաև Google ընկերությունը՝ միավորելով իր հիմնական արտադրանքների օգտագործողների էջերը մեկում, ինչպես օրինակ Gmail, Google+, YouTube և այլ ծառայությունները կարելի է մուտք գործել մեկ անունով: Microsoft-ը նույնպես նման քայլի դիմեց՝ միավորելով Hotmail, Messenger, SkyDrive,Windows Phone, Xbox Live կամ Outlook.com ծառայությունները, թույլատրելով մուտք գործել մեկ անունով: