Google-ը սկսել է մեծ ստորագրահավաք ինտերնետ-գրաքննության դեմ

Ինտերնետ հսկա Google-ը գործարկել է Take action նոր նախագիծը, որն ուղղված է Ինտերնետում ազատության պաշտպանությանը: Ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է մասնակցել ստորագրահավաքին՝ արտահայտելու բողոքը ինտերնետի գլոբալ գրաքննության դեմ :

Ինչպես նշում է Google-ը, 2012թ. դեկտեմբերին Դուբայում աշխարհի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի կառավարությունների միջև տեղի են ունենալու քննարկումներ: Քննարկվող հիմնական թեման ինտերնետի կառավարումն է լինելու: Այսօր աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ օգտվում է ինտերնետից: Ըստ Google-ի հենց ինտերնետ օգտագործողները պետք է հնարավորություն ունենան ազդել կառավարությունների որոշման վրա: Այս պահի դրությամբ, չկա հստակ վիճակագրություն այն մասին, թե քանի մարդ է մասնակցել ստորագրահավաքին:

Առաջարկում ենք դիտել, Take action նախագծի գովազդային հոլովակը և միանալ ստորագրահավաքին: