iPhone 5-ի նոր գովազդները (վիդեո)

Apple ընկերությունը թողարկել է iPhone 5 սմարթֆոնի նոր երկու գովազդային հոլովակ, որոնք անվանել է Orchestra (նվագախումբ) և Turkey (հնդկահավ): Առաջին գովազդում շեշտադրվում է սմարթֆոնի նոր բարձրախոսը, որը զանգի ժամանակ նվազեցնում է ֆոնային աղմուկը: Իսկ երկրորդ հոլովակում ցուցադրվում են iOS 6-ի նոր ֆունկցիաները: