Google-ի գրասենյակը Տորոնտոյում (ֆոտոշարք)

Ինտերնետ հսկա Google-ը բացել է նոր գրասենյակ Տորոնտոյում (Կանադա): 5 հարկանի գրասենյակում տեղավորել են այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշխատողներին աշխատանքի և հանգստի համար: Գրասենյակն այնպես է նախագծված, որ աշխատակիցները իրենց ժամանակը անցկացնեն՝ տեղաշարժվելով մեկ տարածքից մյուս տարածք: Յուրաքանչյուր հարկ հագեցած է խոհանոցով, յուրահատուկ ուտելիքներով: Բացի խոհանոցներից, գրասենյակն ունի սպորտային դահլիճ, այգի շենքի տանիքում, բիլիարդի սենյակ, մինի-գոլֆի հրապարակ և այլ նմանատիպ հարմարություններ: