Դեկտեմբերին կթողարկվի GTA: Vice City խաղի բջջային տարբերակը

Դեկտեմբերի 6-ին iOS և Android օգտագործողների համար հասանելի կլինի Ճանաչված GTA վիդեոխաղի բջջային տարբերակը: Այս մասին հաղորդում է խաղի նախագծող Rockstar ընկերությունը: Բջջային տարբերակում օգտագործողները կկարողանան խաղալ Grand Theft Auto: Vice City սերիան, որը Grand Theft Auto III-ի շարունակությունն է:

Grand Theft Auto III-ի բջջային տարբերակը թողարկվել է 2011ճին՝ խաղի 10 ամյակի կապակցությամբ: Խաղի հաջորդ սերիան թողարկվում է ուղիղ մեկ տարի անց: GTA: Vice City-ն հասանել է լինելու App Store և Google Play օնլայն խանութներում: Խաղի արժեքն է 4.99 դոլար:

Բաժիններ: Uncategorized