«ԱրմենՏել»-ը գործարկել է նոր «Սուպեր Միքս» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել» հայտարարում է «Սուպեր Միքս» նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր նախաձեռնության շրջանակում  յուրաքանչյուր միանվագ 500 և ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ և տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում` 7 օր շարունակ  անսահմանափակ շփվել Beeline ցանցի ներսում: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է  օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային և միջքաղաքային զանգերի և այլ ծառայությունների համար:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “08052” բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթն աննախադեպ հնարավորություն է ընձեռում մեր բաժնորդներին շփվել Beeline ցանցում և չմտածել խոսակցության տևողության մասին:  Կյանքն ավելի վառ և հետաքրքիր դարձնելու նպատակով մենք որոշեցինք  Ֆեյսբուք սոցիալական ցանցում Beeline Armenia էջում մեկնարկել  նոր ֆոտոմրցույթ «Ամենագեղեցիկ զույգը» խորագրով: Մրցույթի հաղթողները կստանան սմարթֆոներ Samsung GT-I9003 Galaxy S «Սուպեր Միքս» սակագնային փաթեթի հետ միասին և կկարողանան գնահատել մեր նոր առաջարկի  առավելությունները»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ  Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Սուպեր Միքս» սակագնային փաթեթում ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: «Սիրելի համար» և «Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի չեն «Սուպեր Միքս» ՍՓ-ից: