Աճուրդի հանված 1976թ. Apple-1 համակարգիչը վաճառվել է ռեկորդային արժեքով

Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը՝ 1976թ. Apple-1 մոդելը վաճառվել է գերմանական աճուրդների տանը 400 000 դոլար ռեկորդային արժեքով: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Գնորդը, որը մասնակցել է աճուրդին ինտերնետով, նախընտրել է չբացահայտել ինքնությունը: Համակարգիչն իրենից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ այն դեռ աշխատունակ է:

Apple-1 մոդելի համակարգիչները թողարկվել են ընդամենը 200 օրինակով: Այն նախագծել է 1976թ-ին ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: Ի սկզբանե սարքը հագեցած է եղել 1ՄՀՑ հաճախականությամբ պրոցեսորով, 4Կբ օպերատիվ հիշողությամբ, սակայն եղել է առանց մոնիտորի և անգամ առանց սնուցման սարքի:

Իսկ աճուրդում ներկայացվել է ամբողջական համակարգիչը: Այն համարվում էր Սթիվ Ջոբսի կոմերցիոն-ֆլագման մոդելը, որը հետագայում մոդեռնիզացվել է և դարձել Apple II: Վերջինս 1977-ին թողարկվել միլիոնավոր օրինակով: Հիշենք, որ ամիսներ առաջ Sotheby’s աճուրդների տանը վաճառվեց ևս մեկ Apple-1 մոդել՝ 374,5 հազար դոլարով:

Բաժիններ: Համակարգիչներ