Ջեկի Չանը ներկայացրել է պրեմիում դասի սմարթֆոն

Samsung ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի սմարթֆոն՝ SCH-W2013-ը: Այն վաճառում է China Telecom-ը 2900-ից 3210 դոլարով: Ինչու այսքան թանկարժե՞ք: Չէ որ որևէ կերպ պետք է փոխհատուցել այն գումարը, որը ընկերությունը ծախսել է գովազդի համար: Իսկ սմարթֆոնը գովազդում է հանրահայտ դերասան Ջեկի Չանը:


Սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն է՝ 3.7 դյույմ անկյունագիծ Super AMOLED սենսորային էկրան՝ 800 х 480 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Exynos 4412 պրոցեսոր՝ 1.4ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 8Մպ հիմնական և 1.9Մպ դիմային ֆոտոխցիկներ, երկու SIM-քարտի հնարավորություն և 1850 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝  engadget.com

Բաժիններ: Uncategorized