Samsung Galaxy King՝ սմարթֆոն-կոնցեպտ

Դիզայներ Շահին Ջազիրան ներկայացրել է Samsung Galaxy King անունը կրող սմարթֆոն-կոնցեպտ:


Սմարթֆոնն ունի յուրահատուկ սրածայր կաղապար, հիշեցնում է զիլ ռոք-կիթառի: Դժվար է ասել, թե նման սարքը որքանով է հարմար օգտագործման համար, սակայն տեխնիկական բնութագիրը բավական գրավիչ է:

Galaxy King-ը հագեցած է 5դյույմ անկյունագիծ Full HD Super AMOLED էկրանով, 65Գբ ներկառուցված հիշողությամբ, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, Exynos 5450 քառամիջուկ Cortex A15 պրոցեսորով, 13Մպ ֆոտոխցիկով: Այն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով՝ հագեցած Touchwiz ինտերֆեյսով:

Բաժիններ: Uncategorized