Թե ինչից են բողոքում Google-ի աշխատակիցները

1. «Աշխատակիցների ղեկավարում»-ը զբաղեցնում է ավելի քան մեկ էջ

2. Երբ ես տնից եմ աշխատում, ստիպված եմ ինքս պատրաստել իմ նախաճաշը, ճաշը և ընթրիքը

3. Ես որևէ տարբերություն չեմ զգում մերսման բազկաթոռի կարգավորումներում

4. Դասական խաղային ավտոմատ-սարքերի քանակը մեր շենքում քիչ է, ստիպված գնում եմ մյուս կորպուս

5. Ես գիրանում եմ անսահմանափակ անվճար ուտելիքից

6. Հազիվ եմ հասցնում ընտելանալ ընկերության նվիրած սմարթֆոնին, մեկ էլ նոր մոդելն են նվիրում և ստիպված եմ կրկին սովորել

7. Ճաշի ժամանակ ամբողջ պիցցան կերել էին առանց ինձ և ես ստիպված ստեյք կերա

8. Անհրաժեշտ է մեր կորպուսում բացել մարզասրահ, որպեսզի ես ժամանակ չծախսեմ այնտեղ հասնելու համար

9. 30 դյույմանոց մոնիտորը փակում է պատուհանիս գեղեցիկ տեսարանը

10. Ականաջակալները փչացնում են իմ սանրվածքը

11. Իմ աշխատանքային սենյակը գտնվում է շատ մոտ երկու խոհանոցներին և ես ամեն անգամ ստիպված եմ մտածել, թե որ մեկն այցելել

12. 8 շապիկներից 5-ը, որոնք նվիրել է ընկերությունն այս տարի, սև են: Դա ինձ ձանձրացնում է: Ես ավելի շատ սիրում եմ կապույտը

13. Օդապարիկային սպորտի կորպորատիվ հավաքի ժամանակ մեզ խոստացած 50 վայրկյան ազատ անկում, սակայն դիտելով վիդեոն, ես նկատեցի, որ ընդամենը 41 վայրկյան էր

14. Երբ ես խոհանոց եմ գնում խմիչքի համար, պարզվում է, որ դրանք նոր են սառնարան տեղավորել և դրանք դեռ չեն հասցրել ինչպես հարկն է սառչել

15. Իմ սենյակի բազմոցը կարճ և ես չեմ կարողանում ամբողջապես տեղավորվել վրան

16. Google-ի անվճար սննդի պատճառով, ես արդեն մեկ տարի է, ինչ մոռացել եմ ուտելիք պատրաստելու իմ հմտությունները

17. Երբ ես գործնական ճամփորդության եմ մեկնում, այլ գրասենյակներում սնունդն անծանոթ է լինում և ես դժվարությամբ եմ կարողանում որոշել, թե ինչ ուտել

18. Ծովափնյա մեր կորպորատիվ հավաքի ժամանակ ես արևայրուքի եմ ենթարկվել

19. Բիլիարդի համար նախատեսված կավիճը չի համընկնում սեղանի գույնի հետ

20. Ես անքան եմ ուտում նախաճաշի ժամանակ, որ չեմ հասցնում ինչպես հարկն է քաղցած լինել ճաշի ժամին

21. Խաղասենյակում ընդամենը մեկ բինբեն կա, այնպես որ ես ստիպված էի նստել աթոռին և խաղալ Call of Duty

22. Մենք կահույքից կատապուլտա սարքեինց, սակայն առաստաղն այնքան ցածր էր, որ մեզ չհաջողվեց մանդարինները բաց թողնել 45 մետրից ավելի

23. Առավոտյան ես չեմ կարողանում հիանալ Հարբորի կամրջով, քանի որ Սիդնեյում արև է ծագում և ես ստիպված եմ լինում փակել պատուհանը:

24. Ես արդեն 3 ամիս է, ինչ չեմ ստացել անվճար շապիկներ

25. Սուշի պատրաստող խոհարարը բավարար սոուս չէր օգտագործել

Աղբյուրը՝ news7.in.ua

Բաժիններ: Uncategorized