Ringbow՝ մկնիկ պլանշետների համար (վիդեո)

Երբ բոլորս սովոր էինք համակարգչային մկնիկին, հայտնվեցին պլանշետները: Զգայուն էկրանով գործողություններ կատարելն ավելի հեշտ է: Սակայն կան մի շարք գործառույթներ, որոնք, այնուամենայնիվ, հեշտ է կատարել մկնիկի օգնությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ringbow» կոչվող մատին հագցվող մկնիկ-սարքը, որն օգնում է պլանշետների հետ աշխատելիս հեշտությամբ կատարել որոշակի գործողություններ: Այն անլար է, հետևաբար հեռակառավարվող: Այն ճանաչում է սարքը Bluetooth-ի միջոցով:

«Ringbow»-ն վաճառքի է դուրս գալու 2012թ. դեկտեմբերին՝ 55 դոլար արժեքով: Հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում, առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Բաժիններ: Աքսեսուարներ