Այսուհետ Gmail-ով հնարավոր կլինի ուղարկել 10Գբ ծավալի ֆայլեր

Google-ը շարունակում է իր Gmail և Google Drive ծառայությունների ինտեգրացիան: Gmail փոստային ծառայության օգտագործողներն այսուհետ հնարավորություն կունենան ուղարկել մինչև 10Գբ ծավալի նամակներ, եթե դրանք նախապես վերբեռնված լինեն Google Drive ֆայլերի պահպանման ամպային ծառայությունում: Այս մասին Google-ը հայտնում է Gmail-ի պաշտոնական բլոգում:

10Գբ-ն մոտ 400 անգամ գերազանցում է սովորական նամակի մաքսիմալ ծավալը: Նման ծավալի ուղարկման համար, օգտագործողը պետք է օգվի Google Drive-ի վճարովի փաթեթից, քանի որ վերջինիս անվճար ծավալը ընդամենը 5Գբ է: Հիշենք, որ հավելյալ 25Գբ ծավալը ամսեկան արժե ընդամենը 2.49 դոլար:

Gmail-ի՝ Google Drive-ի հետ ինտեգրացիայի այս նոր հնարավորությունները առաջիկա օրերի ընթացքում հասանելի կլինեն այն օգտագործողների համար, ովքեր թարմացրել են ծառայությունը նոր ինտերֆեյսի:

Բաժիններ: Համացանց և կապ