Թողարկվել է մուլտսերիալ ճանաչված «Cut The Rope» խաղի կանաչ հերոսի մասին

Ճանաչված բջջային խաղի՝ Cut The Rope-ի նախագծող ռուսական Zepto Lab ընկերությունը թողարկել է մուլտսերիալ խաղի մասին: Այն կոչվում է «Om Nom Stories»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Մուլտսերիալի գլխավոր հերոսը Cut The Rope խաղի գլխավոր հերոսն է՝ Ամ Նյամը՝ քաղցրավենիք սիրող կանաչ չորսոտնյա էակը: Մուլտֆիլմի սյուժեում ամերիկացի Էվան անունով տղան՝ Ամ Նյամի տերը, վիդեոբլոգ է վարում վերջինիս մասին:

Մուլտսերիալը ցուցադրվում է Zepto Lab-ի պաշտոնական Youtube էջում: Արդեն ներկայացված է մուլտֆիլմի 4 դրվագ: Zepto Lab-ը՝ Toonbox ստուդիայի հետ համատեղ, պատրաստվում է թողարկել ընդհանուր 52 դրվագ:

Մուլտֆիլմի պիլոտային սերիան ներկայացվել էր դեռևս 2011թ. դեկտեմբերին և դրական արձագանք ստացել՝ գրանցելով ավելի քան 8 միլիոն դիտում: Հիշենք, որ Cut The Rope ճանաչված խաղը գործարկվել է 2010-ին: Այն ներբեռնել են ավելի քան 100 միլիոն անգամ:

Բաժիններ: Uncategorized