Ericsson-ը հայց է ներկայացրել ընդդեմ Samsung-ի

Շվեդական Ericsson ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Samsung-ի՝ մեղադրելով հարավկորեական ընկերությանը արտոնագրերի խախտման մեջ, հաղորդում է Bloomberg-ը:

Ericsson-ի ներկայացուցիչների պնդմամբ, Samsung-ը նախկինում պայմանագիր է ունեցել վերջիններիս հետ, համաձայն որի, կարող է օգտագործել Ericsson-ի անլար կապի արտոնագրերը: Այժմ, չնայած համաձայնագրի ժամկետներն ավարտվել են՝ Samsung-ը շարունակում է կիրառել Ericsson-ի արտոնագրված տեխնոլոգիաներն իր սարքերում: Samsung-ի ներկայացուցիչները նշում են, որ Ericsson-ն իր արտոնագրված տեխնոլոգիաների համար պահանջում է չափազանց մեծ գումարներ:

Հիշեցնենք, որ Ericsson-ն աշխարհում հեռահաղորդակցական սարքավորումների խոշոր ընկերություններից մեկն է: Նրան են պատկանում ավելի քան 30 000 արտոնագրեր: Ընկերությունը դատական «պատերազմների» մեջ է նաև Apple-ի հետ:

Բաժիններ: Բիզնես