Microsoft-ը 1 ամսում վաճառել է 40 միլիոն Windows 8-ի նմուշ

Microsoft ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ իր նոր Windows 8-ի գործարկման առաջին ամսում վաճառել է ՕՀ-ի ավելի քան 40 միլիոն օրինակ: Հիշեցնենք, որ Windows 7 ՕՀ-ի գործարկման առաջին 2 ամսում ընկերությունը վաճառել էր ընդամենը 60 միլիոն օրինակ:

Վերոհիշյալ 40 միլիոն օրինակում հաշվարկվել են նաև ՕՀ-ի թարմացումները նախորդ տարբերակից Windows 8-ի: Պետք է նշել, որ ՕՀ-ի բարձր վաճառքը որևէ կերպ չի ազդել ընկերության ընդհանուր եկամուտի վրա:

Բաժիններ: Վիճակագրություն