Fujitsu-ն ներկայացրել է նոր Android սմարթֆոն

Ճապոնական հեռահաղորդակցական ընկերություն NTT DoCoMo-ն սկսել է Fujitsu-ի Arrows V F-04E Android սմարթֆոնի վաճառքը, որն ունի ջրադիմացկուն կաղապար:

Նորույթի տեխնիկական բնութագիրն է՝ 4.7 դյույմ սենսորային էկրան՝ 720 x 1280 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ nVidia Tegra 3 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 64Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, Bluetooth 4.0, GPS, 13.1Մպ հիմնական ֆոտոխցիկ, NFC միկրոչիպ, թվային TV-թյուներ, 2420 մԱ/Ժ հզորությամբ: Սարքն աշխատում է Google Android 4.0 ՕՀ-ով:

Աղբյուրը՝ NTT DoCoMo