Microsoft-ը նախագծում է նոր օպերացիոն համակարգ

Microsoft-ը որոշել է «օրինակ վերցնել» Google-ի Android ՕՀ-ից և սկսել թողարկել Windows-ի նոր տարբերակներ ոչ թե 5 տարին մեկ, այլ յուրաքանչյուր տարի:

Ինչպես հաղորդում է The Verge-ը, Microsoft-ն աշխատում է նոր օպերացիոն համակարգի նախագծման շուրջ, որն աշխատելու է Windows Phone-ով և Windows ՕՀ-ով սարքերի հետ: Նոր արտադրանքը կոչվում է Windows Blue, որն իրենից ներկայացնում է հավելում գործող ՕՀ-ին: Windows Blue-ն թարմացվելու է ավելի հաճախ, քան բուն օպերացիոն համակարգը և ապագայում Microsoft-ը պլանավորում է գործարկել այն Windows-ի և Windows Phone-ի հետ միասին: Windows Blue-ն աննշան տարբերվելու է իր ինտերֆեյսով սովորական Windows-ից:

The Verge-ի տվյալներով, Windows Blue-ի գործարկումը նախատեսված է 2013թ. սկզբում: Այն վաճառվելու է մատչելի արժեքով: Microsoft-ի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ կերպ հաստատել կամ հերքել Windows Blue-ի մասին լուրերը:

Բաժիններ: Uncategorized