Աշխարհի ամենամեծ QR կոդը

Կանադայի Ալբերտա նահանգում ապրող մի ֆերմերների ընտանիք իր եգիպտացորենի դաշտից մշակել-պատրաստել է հսկայական QR կոդ՝ 2.9հա, հայտնում է Edmonton Journal-ը:

Այս QR կոդը ճանաչվել է աշխարհի ամենամեծը և ներառնվել «Գինեսի ռեկորդներ»-ի գրքում: Կոդը հնարավոր է կարդալ ինքնաթիռից կամ ուղղաթիռից: Այն իր մեջ պարունակում է ֆերմայի կայքի հղում: Ֆերման դարձել է տուրիստական վայր-լաբիրինթոս: Ֆերմերների ընտանիքը արդեն 13 տարի է, ինչ իր հողերում ստեղծում է լաբիրինթողներ տարբեր պատկերների տեսքով:

Հիշենք, որ QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։