Մեկնարկել է Samsung Galaxy Axiom LTE սմարթֆոնի վաճառքը

US Cellular բջջային օպերատորը ԱՄՆ-ում մեկնարկել է Samsung Galaxy Axiom սմարթֆոնի վաճառքը:


Նորույթի տեխնիկական բնութագիրն է՝ 4 դյույմ անկյունագիծ էկրան՝ 480 x 800 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 5Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ, NFC, 2100մԱ/Ժ մարտկոց: Աշխատում է Android 4.0 (Ice Cream Sandwich) բջջային օպերացիոն համակարգով: Սարքը նախատեսված է CDMA 800/1900 МГц և LTE բջջային ցանցերում աշխատելու համար:

Շնորհիվ Android Beam (S Beam) տեխնոլոգիայի կատարելագործման, սմարթֆոնը հնարավորություն է տալիս փոխանցել ֆայլեր հպելով սարքը մեկ այլ սարքի՝ առանց Wi-Fi-ի կամ Bluetooth-ի կապի: Galaxy Axiom-ը կշռում է 136 գրամ: Սմարթֆոնի արժեքն է 400 դոլար:

Աղբյուրը՝  engadget.com