Apple-ը մեկնարկել է առանց օպերատորի բաժանորդագրության iPhone 5-ի վաճառք

Apple ընկերությունը սկսել է վաճառել iPhone 5  սմարթֆոններ՝ առանց օպերատորի բաժանորդագրության: Սմարթֆոնի արժեքը կազմում է 649-849 դոլար: Այս մասին ընկերությունը հայտնում է իր օնլայն խանութում:

Հիշենք, որ մինչ օրս iPhone 5-ը հնարավոր էր ձեռք բերել միայն որևէ օպերատորի բաժանորդագրվելու դեպքում, ինչի հաշվին սմարթֆոնի արժեքը բավական մատչելի է: Առանց բաժանորդագրության հասանելի են սմարթֆոնի բոլոր տարբերակները: Պատվերի դեպքում, սմարթֆոնը 1 շաբաթվա ընթացքում առաքվում է:

Հիշեցնենք, որ սմարթֆոնի վաճառքի մեկնարկի առաջին 3 օրում վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակ:

Բաժիններ: Uncategorized