Հայտնի են «ArmNet Awards 2012»-ի մրցանակների հավակնորդ կայքերը

Հայտնի են «ArmNet Awards 2012»-ի մրցանակների հավակնորդ կայքերը

Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Այս մասին ittrend.am-ին տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները:

Մրցույթին ներկայացված  540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.

Դիզայն և հարմարավետություն

Նորարարություն

Տեխնիկական կատարում

Բովանդակություն

Տարվա առաջընթաց

Հասարակական ազդեցություն

Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար

Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում:

Հիշեցնենք, որ դեռևս շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ):  Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:

Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին:

ArmNetը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

«ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: Ինֆորմացիոն գործընկերն է ittrend.am-ը: Մանրամասները՝ նախագծի պաշտոնական կայքում www.armnetawards.am :