Microsoft-ը 2 անգամ կրճատել է Surface պլանշետի պատվերները

Համաձայն վերջին տվյալների, Microsoft ընկերությունը երկու անգամ կրճատել է իր բրենդային Surface RT պլանշետի պատվերները:

Ի սկզբանե, ընկերությունը մինչև 2012թ. ավարտը նախատեսում էր շուկա մատակարարել 4 միլիոն սարք, սակայն այսօր այս թիվը կրճատվել է 2 միլիոնով: Սա կապված է ոչ միայն քիչ պահանջարկի, այլև նոր Surface պլանշետի թողարկման հետ: Ինչպես սպասվում է, նոր Surface Pro-ն աշխատելու է Intel պրոցեսորներով և վաճառքի է դուրս գալու 2012թ. դեկտեմբերին: Գնորդներին գրավելու համար սարքը վաճառվելու է հատուկ գնով:

Աղբյուրը՝ ubergizmo.com