Ucom-ն ավելացնում է ինտերնետի արագությունը մինչև 100Մբ/վ

Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը «Յուքոմ» ընկերությունը մատուցում է անակնկալ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` բարձրացնելով ինտերնետային արագությունները: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Մինչև հունվարի 13-ը U!Net Starter, U!Net Basic և U!Net Ultra փաթեթների արագությունները կբարձրանան մինչև 50Մբ/վ, իսկ Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները կդառնան մինչև 100Մբ/վ:

Իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների արագությունները նույն ժամանակահատվածի համար կարագանան երեք անգամ: Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել: