Թողարկվել է ABBYY Lingvo 3.0-ը՝ Android սարքերի համար


ABBYY ընկերությունը հայտարարել է ABBYY Lingvo Android ծրագրի 3.0 տարբերակի թողարկման մասին: Այս տարբերակը կարելի է տեղադրել ոչ միայն Android սմարթֆոններում, այլև՝ պլանշետներում: Ծրագրի ինտերֆեյսը հարմարեցված է Android-ի վերջին տարբերակներին:

Lingvo 3.0-ն հագեցած է մի շարք նոր ֆունկցիաներով: Այսուհետ օգտագործողը կարող է տեսնել իր վերջին որոնում-հարցումները առանջին «թարգմանությունների պատմություն» բաժնում:

Ծրագիրը կարելի է ներբեռնել Google Play օնլայն խանութից՝ 2.99 դոլար արժեքով: ABBYY Lingvo 3.0-ն ունի թե՛ անգլերեն և թե՛ ռուսերեն ինտերֆեյս: Ծրագրի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Բաժիններ: Uncategorized