Samsung Galaxy S4՝ կոնցեպտ Բոբ Ֆրեկինգից (ֆոտոշարք)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Samsung ընկերության հաջորդ սերնդի ֆլագման սմարթֆոնի՝ Galaxy S4-ի կոնցեպտ՝ նախագծված ճանաչված արդյունաբերական դիզայներ Բոբ Ֆրեկինգի կողմից:


Նա առաջարկում է 13Մպ հիմնական և 3Մպ դիմային ֆոտոխցիկներով Galaxy S4 սմարթֆոն, որը հագեցած է 4դյույմ Super AMOLED FHD էկրանով՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 3500 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով և քառամիջուկ Exynos 5450 պրոցեսորով՝ 2.5ԳՀց հաճախականությամբ:

Կոնցեպտ-սմարթֆոնն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով՝ բրենդային TouchWiz Nature UX ինտերֆեյսով: