Facebook-ը քվերակություն է անցկացնում օգտագործողների շրջանակում

Facebook սոցիալական ցանցը քվեարկություն է անցկացնում օգտագործողների շրջանակում՝ պարզելու օգտագործողների կարծիքը ավելի վաղ սոցցանցում կատարած կանոնների փոփոխությունների մասին: Այս մասին ընկերությունը հայտնում է պաշտոնականա մամլո հաղորդագրությամբ:

Հիշենք, որ 2012թ. նոյեմբերի 21-ին Facebook-ն առաջարկեց ցանցի օգտագործման նոր կանոններ, որը իրավունք էր տալիս սոցցանցին փոխանակվել օգտագործողների տվյալներով իր ենթաճյուղերի հետ (այնպիսին ինչպիսին Instagram-ն է):

Դեկտեմբերի 3-ին մեկնարկել է օգտագործողների քվեարկությունը: Այն հասանելի է հատուկ էջում 24 ժամ մինչև դեկտեմբերի 10-ը: Եթե քվեարկության մասնակցի սոցցանցի ավելին քան 30%-ը, ապա ընկերության ադմինիստրացիան կկարևորի այդ տվյալները: Հիշենք, որ Facebook սոցիալական ցանցը աշխարհի ամենախոշոր սոցցանցն է ավելի քան 1 միլիարդ օգտագործողներով:

Այս պահի դրությամբ քվերակությանը մասնակցել են ավելի քան 45 000 օգտագործող, որոնց մեծամասնությունը դեմ է սոցցանցի նոր կաննոններին: Կարող եք կողմ կամ դեմ արտահայտվել սոցցանցի նախաձեռնությանն այստեղ: