Սմարթֆոն Oppo Find 5՝ տեխնիկական բնութագիրը

Չինական Oppo ընկերությունը հրապարակել է իր նոր ֆլագման-սմարթֆոնի՝ Find 5-ի տեխնիկական բնութագիրը:

Նորույթն ունի 5 դյույմ էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակի, քառամիջուկ Qualcomm APQ8064 պրոցեսոր՝ 1.5 ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, NFC միկրոչիպ, 2500 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean բջջային ՕՀ-ով:

Սարքն Oppo Find 5-ը պաշտոնապես ներկայացվելու է Պեկինում՝ հատուկ միջոցառման ժամանակ: Այն վաճառքի է դուրս գալու անմիջապես շնորհանդեսից հետո՝ 499 դոլարով:

Բաժիններ: Uncategorized